Բախվել են «Nissan» բեռնատարն ու «Opel»-ը. վերջինը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel»-ը և «Nissan» մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով «Opel»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուչ Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: