Օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․), երկու Mitsubishi և Vaz (վարորդ՝ Ռ. Չ., ծնված 1947 թ.) մակնիշների  ավտոմեքենաները. Vaz մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել երկու Mitsubishi և Vaz մակնիշների  ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Ռ. Չ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն