Մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ կտեղափոխվի։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել։

Նշվում է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխատանքներ և ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռևս թույլատրված է․ «Այս առումով, հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների և ծառայությունների հարկումը նույնպես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ»:

Առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ 

  • «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեությունը», 
  • «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող  «68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով»,
  • «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները», «72. Գիտական հետազոտությունները և մշակումները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը», «74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեությունը», «75. Անասնաբուժական գործունեությունը»,
  • «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահությունը», «87. Բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» և «88. Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման» գործունեությունը: 

Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։ 

Նշվում է, որ նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ Հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն