Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է. ոստիկանություն
Հուլիսի 17-ին հաղորդվել էր 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանի անհետ կորելու մասին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և վարույթային գործողություններով պարզվել է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Հայկ Մաղաքյանին սպանել է Լոռի Բերդի բնակիչ 18-ամյա երիտասարդը:
Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Քրեական վարույթը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: