Նալբանդյան փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել պատի ու ծառի միջև․ կան տուժածներ
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել պատի և ծառի միջև։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Վարորդը և ուղևոր Թ․ Յ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։