ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկը խլել է ավելի քան 200 մարդու կյանք
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը։
Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած բնական աղետից հետո:
Մահացածների կեսից ավելին ապրում էր Հյուսիսային Կարոլինայում, որտեղ գրանցվել է ամեմեծ ավերվածությունը 2005 թվականին տեղի ունեցած «Կատրինա» փոթորկից հետո: Բնական աղետը ավելի քան 1800 մարդու կյանք էր խլել:
Հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում։ Ավելի քան 750,000 տուն հոսանքազրկված է, շատ ճանապարհներ մնում են փակ, ինչի պատճատով տուժած շրջաններ օգնություն ուղարկելը դառնում է անհնար:
ԱՄՆ-ի հարավ-արևելքում 600 մարդ անհետ կորած է համարվում: