Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: Թիրախում են եղել հարավային բնակավայրերը:

Իսրայելական օդուժի հարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահի» շտաբի հրամանատարներից Սուհայիլ Հուսեյն Հուսեյնին, որը պատասխանատու է եղել շարժման նյութատեխնիկական ապահովման, զենքի մատակարարումների համար։ Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ Հուսեյնին «Հըզբոլլահի» բարձրագույն ռազմական մարմնի անդամ էր:

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 111-ը:

«Հըզբոլլահն» էլ հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում տեղակայված իսրայելական ռազմական հետախուզության ստորաբաժանմանը: Թիրախը եղել է Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի Գլիլոտ բազան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն