Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն