2025-ի ծախսերի իրացման համար պետբյուջեից կհատկացվի մոտ 733 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան
2025թ. կապիտալ ծախսերի իրացման համար ՀՀ պետբյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 733 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս ծախսերը կգերազանցեն 2024թ. կապիտալ ծախսերը 5,7 տոկոսով։ 2025թ. Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ 6,6 տոկոսը, ինչը հավասար է 2024թ. պետբյուջեի մակարդակին։ Բայց դա 0,6 տոկոսով ավելի է պետբյուջեի կատարողականի արդյունքների ցուցանիշներից ընթացիկ տարում»,- նշեց նա։