Իսպանիայում մոլեգնող «Դանա» փոթորկի ազդեցությունը զգացվել է երկրի մի քանի շրջանում, հատկապես՝ Անդալուսիայում և Հարավային Կատալոնիայում։ Առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Վալենսիայում տագնապի կարմիր ռեժիմ է հայտարարվել։ Շրջանի իշխանությունները հայտնել են, որ 60-ից ավելի մարդ է մահացել, փրկարարական գործողությունը շարունակվում է, և զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հնարավոր չէ պարզել։ Ալբասետե շրջանում տեղեկացրել են մոտ մեկ տասնյակ անհետ կորածների մասին։ Փրկարար ծառայություններն անօդաչու սարքեր են օգտագործում մարդկանց որոնելու համար։

Աղետի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից՝ մեծ վնաս պատճառելով ճանապարհներին: Վալենսիայում կամուրջ է փլուզվել, Մալագայում գնացքը դուրս է եկել ռելսից, երկաթուղային հաղորդակցությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Խափանվել է նաև օդային հաղորդակցությունը, որոշ ավիաչվերթեր, որոնք պետք է վայրէջք կատարեին Վալենսիայում, չեղարկվել են կամ ուղղվել այլ շրջաններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն