Արմեն  Մ․-ն  2024 թվականի փետրվարի 7-ին գտնվել է իր նախկին կնոջ հայրական տանը, որտեղ գտնվել է նաև նախկին կինը։ ժամը 02:00-ի սահմաններում տանը նա կենցաղային հարցերի շուրջ սկսել է վիճաբանել նախկին կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։ Նա անտեսել է կնոջ մոտ 20 շաբաթական ակնհայտ հղիության առկայության հանգամանքը և ձեռքով մեկ անգամ հարվածել է նախկին կնոջ գլխին, մեկ անգամ էլ հարվածել է նրա մեջքին, պատճառել է աջ գոտկային շրջանի փափուկ հյոավածքների սալջարդ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել օգոստոսի 30-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Արմեն  Մ․-ին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերին համապատասխանող արարք։ Այն է՝ Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի կողմից։

Արմեն  Մ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն