ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԻՀԱԿ թիմը Գյումրիում իրազեկման արշավ է անցկացրել
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թիմը Գյումրիում անցկացրել է իրազեկման արշավ։ Կենտրոնի ներկայացուցիչները քաղաքացիներին են փոխանցել տեղեկատվական թերթիկներ, ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղիներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Քաղաքացիները նաև հնարավորություն են ունեցել անվճար և անանուն հետազոտվելու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։ Այդ մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից: