ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին, սակայն համարում է Հայաստանին դաշնակից և շարունակում է աշխատել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով, ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը 2025թ.-ին կվերանան։

Նշվում է նաև, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի անվտանգության համար։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերին նվիրված միջազգային ֆորումում հայտարարել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Սակայն այս հարցում կոնկրետ որոշումներ չեն կայացվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն