Հինգշաբթի օրը Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հայնում է Reuters-ը։

Մյունխենը պատրաստվում է անվտանգության համաժողովին, որին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Bild թերթը հայտնել է 15 վիրավորի մասին։ Մյունխենի անվտանգության համաժողովը պետք է մեկնարկի ուրբաթ օրը, և բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Վանսը և Զելենսկին, կժամանեն հինգշաբթի ավելի ուշ:

Ոստիկանությունը X-ում հայտնել է, որ կարողացել են բերման ենթարկել վարորդին և չեն համարում, որ նա որևէ այլ սպառնալիք է ներկայացնում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն