Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված
Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պատճառը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն է։
««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: