Հայաստան–Եվրոպա Բիզնես Կամուրջ 2025
Եվրոպայի երեք երկրներում տեղի է ունեցել «Հայաստան-Եվրոպա Բիզնես Կամուրջ 2025» գործարար համաժողովների շարքը, որի կազմակերպիչն է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը։
Միջոցառման նպատակն էր խթանել հայաստանյան և եվրոպական գործարար շրջանակների համագործակցությունը, բացահայտել նոր ներդրումային հնարավորություններ և ձևավորել ամուր գործարար կապեր տարբեր ոլորտներում՝ սկսած ֆինանսներից և ՏՏ-ից մինչև տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գինեգործություն և շատ ավելին։
Միջոցառումը ուղեկցվել է B2B ֆորմատով հանդիպումներով, երկխոսություններով, համագործակցության հուշագրերի ստորագրմամբ և նոր կապերի ձևավորմամբ։
Խնդրում ենք ձեր անդրադարձը այս կարևոր ծրագրին։