ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում մեկ ժամում ծախսում է մոտ 10 միլիոն դոլար
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված գործողությունները սկսում են ազդեցություն ունենալ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով։
Haber Global-ի տվյալներով՝ փորձագետների նախնական գնահատականները ցույց են տալիս, որ գործողության առաջին 24 ժամվա ընթացքում զինամթերքի, կործանիչների թռիչքների և տարածաշրջանում ուժերի տեղակայման ծախսերը կազմել են միլիարդավոր դոլարներ։
Նշվում է, որ ԱՄՆ բանակը Իրանի դեմ ռազմական գործողության առաջին 24 ժամվա ընթացքում ծախսել է մոտ 779 միլիոն դոլար։
Տարածաշրջանում ինքնաթիռների և տասնյակ նավերի տեղակայումը նույնպես արժեցել է լրացուցիչ 630 միլիոն դոլար։ Տարածաշրջանում յուրաքանչյուր ավիակիր հարվածային խմբի օրական շահագործման ծախսերը գնահատվում են մոտ 6.5 միլիոն դոլար։ Առաջին օրվանից ի վեր ընդհանուր ծախսերը կազմել են մոտ 2,276,000 դոլար։
Շեշտվում է, որ պատերազմի ժամային արժեքը կազմում է 9.16 միլիոն դոլար, իսկ օրականը՝ մոտ 220 միլիոն դոլար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































