Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ մեկ զոհ կա։

Բաքվից Նախիջևան թռչող AZAL ինքնաթիռը հետ է վերադարձել։ Embraer E190LR-ը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաքից, սակայն վերադարձել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով։

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումը.  «Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին, Իրանի տարածքից իրականացված հարձակման հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և երկու քաղաքացիական անձ վիրավորում է ստացել։ Մենք վճռականորեն դատապարտում ենք անօդաչու թռչող սարքերի միջոցով հասցված այս հարվածները»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ