Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն համաձայնել է չհարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իրանի նավթագազային օբյեկտներին չհարվածել:
Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։
«Ես նրան ասել եմ, որ այլևս դա չանի, և նա դա չի անի», - ասել է Թրամփը։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը գործում են անկախ, բայց նաև համակարգում են իրենց ջանքերը. «Նա պարբերաբար ինչ-որ բան է անում, և եթե դա ինձ դուր չի գալիս, մենք դա չենք անում»,-նշել է Թրամփը:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































