Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ ապրում են լրիվ զուգահեռ իրականություններում
Ինչպես ցույց են տալիս իրադարձությունների ընթացքը՝ Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ ապրում են լրիվ զուգահեռ իրականություններում։ Մի կողմում ինքնամոռաց կրկնում են, որ «խաղաղությունն այլևս եկել է», և որպեսզի այն կայանա՝ պետք է դադարենք խոսել պահանջատիրությունից, հրաժարվենք պատմական կաղապարներից․ ոչ մի Ցեղասպանություն, ոչ մի Սումգայիթ, ոչ մի Արցախի հայաթափում՝ Ալիևի քայլերին գրեթե զրոյական գնահատականով։
Մյուս կողմից տեսնում ենք լրիվ հակառակ պատկեր՝ որոտընդոստ հայտարարություններ, սպառնալիքներ, «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուր», «Իրևան», «փախստականների վերադարձ» թեզերի շարունակական շրջանառություն, և արդեն նաև այն, որ մարտի 31-ը Ադրբեջանում նշվելու է որպես «ադրբեջանցիների ցեղասպանության» օր։
Փաստացի հասել ենք մի իրավիճակի, երբ ոչ միայն «Արցախ» բառի օգտագործումն է ներհայաստանյան խոսույթում պիտակավորվում որպես «ռևանշիստական» և «պահանջատիրական», այլ չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք նաև խորհրդանշական այլ քայլերի՝ ընդհուպ տեղանունների վերանայման քննարկումների (Երևանի մի շարք թաղամասերի, օրինակ՝ Կիլիկա, Մալաթիա, Արաբկիր, Զեյթուն, Բութանիա թաղամասերի, կամ ասենք Նոր Հաճնի ու Խարբերդի անվանափոխության հրատապ կարիք լինի, քանի որ դրանք, փաշինյանական տրամաբությամբ՝ պարունակում է պահաջատիրություն)։
Այս համատեքստում Փաշինյանի քաղաքական գիծը ավելի ու ավելի է ընկալվում որպես պատմական նարատիվների դեգրադացիայի գործընթաց, մինչդեռ Ալիևն իր գործողություններով և բառապաշարով վերահաստատում է, որ պանթյուրքական օրակարգն ու համապատասխան նարատիվը շարունակում են մնալ ակտիվ քաղաքական գործիքակազմում։
Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն ամբողջովին սպասարկում է թուրքական օրակարգը, ոչ մի բառ ու տառ չի ասում Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին, Արցախում տեղի ոնեցածի մասին ոչ մի բնորոշում ու գնահատակն չի հնչեցնում, ավելին, բացահայտորեն կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանության հետ կապված մի շարք հանգամանքներ (ընդհուպ խոսում, թե պետք է հաշվել զոհերին ու նրանց անունները), իսկ Բաքուն իր համար ոչ միայն «ցեղասպանության» լեգենդ է հնարում, այլ այն կապիտալիզացնում ու դիմում ՄԱԿ-ին, որպեսզի այդ օրը հատուկ ֆիքսվի օրացույցում։
Այլ կերպ ասած՝ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի վերափոխումների է ենթարկվում հայկական ինքնության դիսկուրսը ներկա քաղաքական գծի պայմաններում և ինչ հետևանքներ կարող են առաջանալ դրա շարունակականության դեպքում։
Ավելին, բնավ շատ բարդ ու դժվար գործ չի հասկանալ, թե իրականում ի՞նչ է անում հայ ինքնության հետ Փաշինյանը և ի՞նչ է մեզ սպասում սրանց վերատադրման ու իշխանությունը շարունակելու դեպքում։ Եվ հեռու չէ այն օրը, երբ Ալևի կողմից «հնարված» այս թեմայի հետ կապված Փաշինյանը ոչ միայն ցավակցական ուղերձ հղի, այլը ծաղկեպսակ դնի Բաքվում և գլուխ խոնարհի։








































