Էդուարդ Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» փրկեց պարտությունից
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Ռոստովին» եւ պարտությունից փրկվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։
29-րդ րոպեին «Ռոստովն» առաջ անցավ հաշվի մեջ հյուրերի սերբ պաշտպան Ուրոշ Սպաիչի ինքնագոլի շնորհիվ։ 65-րդ րոպեին Սպերցյանը խփեց պատասխան գոլը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։