Բացահայտվել են Իսրայելի հետախուզության կողմից իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության մանրամասները
Իսրայելի «Մոսսադ» հետախուզությունն օգտագործել է նորագույն համակարգչային դիպուկահար սարքը, որը համալրված է արհեստական ինտելեկտով, իրանցի միջուկային ֆիզիկոս Մոխսեն Ֆխրիզադեի սպանության համար: Նոր մանրամասները ներկայացրել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ սարքը նաեւ համալրված է արբանյակի միջոցով տեսահսկման համակարգով եւ ունակ է րոպեում 600 կրակոց արձակել: Հոդվածի հեղինակը նշում է, որ ռոբոտացված հրացանը կարող է մեկընդմիշտ փոխել լրտեսության աշխարհը: Ֆախրիզադեի սպանության նախապատրաստումը սկսվել է 2019 թվականի վերջում 2020-ի սկզբում ԿՀՎ-ի եւ «Մոսսադի» ղեկավարության միջեւ մի շարք հանդիպումներից հետո: Իսրայելի հետախուզությունը ծանոթացրել է ամերիկյան գործընկերներին գործողության ծրագրի հետ, որին վերջիններս հավանություն են տվել:
Պարբերականի զրուցակիցները պատմել են, որ Ֆախրիզադեի սպանության համար «Մոսսադը» օգտագործել էր բելգիական արտադրության FN MAG հրացանի հատուկը մոդելը, որն ամրացված էր բարձր տեխնոլոգիական ռոբոտացված սարքին: Այն մասերի էր բաժանվել եւ գաղտնի տեղափոխվել էր Իրան, որից հետո դարձյալ հավաքվել էր ու տեղադրվել պիկապի վրա: Ավտոմեքենան համալրվել էր տեսահսկման տեսախցիկներով եւ ականապատվել, որպեսզի ոչնչացվեր հարձակումից անմիջապես հետ ու չթողներ հետքեր: Սպանության վայրում հետախույզները նաեւ տեղադրել էին իբրեւ անսարք ավտոմեքենա առանց անիվների, որը նույնպես համալրել էին տեսախցիկներով: Գործողությունը սկսելուց առաջ նրանց ցանկանում էին համոզվել, որ մեքենայում հենց Ֆախրիզադեն է, այլ ոչ նրա տիկինը կամ երեխաները:Գործողությունը տեւել է շուրջ 1 րոպե: Սակայն, չնայած մանրակրկիտ նախապատրաստմանը, դրա վերջին մասը ծրագրվածից շեղվել էր: Պիկապի պայթյունը պետք է ամբողջովին ոչնչացներ դիպուկահար սարքը, բայց փոխարենն այն ուժգին վնասվել էր, սակայն գրեթե ամբողջական էր:
News.am