ՌԴ Ներքի գործերի նախարարությունը հայտնել է Պերմի պետական համալսարանում կրակոցների պատճառով զոհվածների և վիրավորների մասին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ոստիկանները ձերբակալել են տղամարդու, ով կրակ է բացել համալսարանում։

«Այսօր առավոտյան, ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակոցի ձայներ են լսվել։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ ՌԴ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ 14 հոգի վիրավորվել է, 5 հոգի էլ՝ զոհվել։ Ավելի վաղ հայտնել էին 10 վիրավորի մասին։

«Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 9 խումբ։ Վիրավորումները տարբեր են, քանի որ շենքի ներսում գտնվողները նաև պատուհաններից են դուրս թռել։ Զոհվածների ինքնությունները պարզվում են»,- հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

Երկրի Քննչական կոմիտեն դեպքի առթիվ գործ է հարուցել։



1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն