Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թամանյան 8 շենքի բակում տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բնակվում էր նշված շենքի 4-րդ հարկում, և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչ հանգամանքներում է դին հայտնվել բակում։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Ոստիկանների ահազանգով ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 18 ջոկատի փրկարարները։

Հարևանների հետ զրույցի արդյունքում պարզվել է` մահացած 45-ամյա Տ. Կ-ն էր։

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված հարևաններն ասում էին, որ մահացածը աշխարհում հայտնի 100 քիմիկոս-գիտնականներից էր։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն