Ամերիկացի զինվորականները գերճշգրիտ օդային հարվածի միջոցով ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման լիդերներից մեկին՝ Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Ավիահարվածն իրականացվել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օդուժի կողմից։ Քիրբին հավելել է, որ այժմ դեռ չկան տեղեկություններ այն մասին, թե արդյոք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ եղել են։ Նա սակայն ընդգծել է, որ ավիահարվածը ծառայել է իր նպատակին։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն