Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում և Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 26 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
1in.am