Իսպանիայի հարավում և արևմուտքում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ճանապարհները, տները հեղեղվել են, երկաթուղային հաղորդակցությունը՝ խափանվել: Հաղորդում է La Vanguardia-ն:

Նշվում է, որ ջրհեղեղի հետևանքով ճանապարհներին տասնյակ մեքենաներ են արգելափակվել: Որոշ շրջաններում ճանապարհներին ջրի հոսքը պարզապես քշում է մեքենաները:

Ֆերմերները հայտնում են, որ կարկուտը ոչնչացրել է խաղողի բերքի գրեթե կեսը, արմավի բերքն ու ցիտրուսային մշակաբույսերը: Խոսքը ութ միլիոն եվրոյի վնասի մասին է:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն