Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Ի-ն է։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն