Բոսֆորի նեղուցում բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն` հղում անելով թուրքական առափնյա փրկարար ծառայությանը, քարշակ համալիրներ են ուղարկվել դեպքի վայր։

«Բոսֆորի նեղուցում ռուսական Русич 10 և թուրքական Tahsin İmamoğlu բեռնատար նավերի բախումից հետո 3 փրկարար մոտորանավ և 14 քարշակող համալիր է ուղարկվել օգնության»,֊ասվում է փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կատարածի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն