2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00 :13-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր ամուսինը՝ ծնված 1965թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարևանի հետ, դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի  բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի և գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:




News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն