Չինաստանում Covid-19-ի թեստի դրական արդյունքից հետո երեք ընտանի կատու է սպանվել
Չինաստանի հյուսիսում գտնվող քաղաքում երեք ընտանի կատու է սպանվել՝ COVID-19-ի թեստի դրական արդյունքից հետո:
Հարբինի իշխանությունները հայտարարել են, որ նման միջոցներ են ձեռնարկվել, քանի որ բացակայում են վարակված կենդանիների բուժման մատչելի եղանակները, եւ դրանք կարող էին վտանգ ներկայացնել տիրոջ եւ այդ բնակելի համալիրի այլ բնակիչների համար, հաղորդել են Beijing News Online-ը:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն՝ կենդանիների միջոցով Sars-CoV-2 վարակի տարածման վտանգը «համարվում է փոքր», չնայած հայտնի է, որ որոշ իրավիճակներ այն մարդկանցից անցնում է կենդանիներին, հատկապես սերտ շփման դեպքում:
News.am