Պղնձի արժեքը երկուշաբթի ընկնում է, թրեյդերները մտահոգ են Չինաստանի իրավիճակից, որը պղնձի խոշոր սպառող է։ Երկրի իշխանությունները հայտարարել են գների ռեկորդային աճը զսպելու մտադրության մասին, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է «Պրայմ»-ը։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում իջել է 1,15 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,4553 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով նվազել է 1,66 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 9881, 5 դոլար, ալյումինիումինը՝ 1,09 տոկոսով՝ մինչեւ 2370 դոլար, ցինկինը բարձրացել է 0,39 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 2971 դոլար։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն