Քաթարում առաջին անգամ խորհրդարան է ընտրվել
Քաթարի բնակչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրել է Աշ Շուրա Մեջլիսի պատգամավորներ (խորհրդարանի գործառույթներով խորհրդատվական խորհուրդ), կին թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթանակ տանել, խորհրդարանի 30 տեղերը զբաղեցրել են տղամարդիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,5 տոկոս: 30 տեղի համար պայքարել է 233 թեկնածու, որոնցից 26-ը՝ կին:
Ընտրությունների անցկացում Քաթարի պատմության մեջ նոր գլուխ է, քանի որ ի տարբերություն նախկինում նշանակված պատգամավորների՝ ներկայում մարդիկ հստակ կերպով հասկացել են, թե թեկնածուներն ինչ են ցանկանում նրանց առաջարկել եւ ինչ կարող են անել:
Կանայք եւս մեծ ոգեւորությամբ են վերաբերվել երկրում անցկացվող առաջին ընտրություններին՝ չնայած ավանդական հայրիշխանական հասարակությունում նրանք գրեթե հնարավորություն չունեն ընտրական գործընթացի արդյունքում խորհրդարանում հայտնվելու համար:
Խորհրդատվական խորհուրդը հիմնադրվել է Քաթարում 1972 թվականին եւ կազմված եղել 20 անդամից, որոնց նշանակում էր երկրի ղեկավարը:
Համաձայն 2003 թվականին Քաթարում ընտրված առաջին մշտական սահմանադրության՝ խորհրդարանի 30 պատգամավոր պետք է ընտրվի, իսկ 15-ին նշանակի էմիրը, սակայն որոշման պահից ի վեր դրանում ներկայացված են միայն էմիրի կողմից նշանակված օրենսդիրները, իսկ ընտրությունները նշանակվում եւ հետաձգվում էին մի քանի անգամ:
Երկրում ընտրելու իրավունք ունեն էմիրատ 18 տարին լրացած տեղաբնակները, որոնք չունեն դատվածություն:
News.am