Սահմանում ենք գերշահույթի նոր ռեկորդներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համաճարակաբան Էդուարդ  Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ-ում թեստավորման արդյունքներին:

«13 804 թեստավորում - 907 նոր դեպք
Սահմանում ենք գերշահույթի նոր ռեկորդներ։

Է՞ս աստիճանի աննպատակ գործողություն բնակչության հաշվին։ 

Այս թվից մոտ 8000-9000 պարտադրված հետազոտվողներն են, մոտ 2000-3000 ճանապարհորդողները, իսկ մնացածը` համեմատաբար թիրախային հետազոտվողները։ Պարզ է, որ վերջիններիս շրջանում են հայտնաբերվում նոր դեպքերը, և այդ թեստավորման քանակը պետք է ավելացնել։

Բայց դե դրա մեջ այդքան փող չկա, կազմակերպելը և իրականացնելը դժվար է, "и так сойдёт" սկզբունքը աշխատել և աշխատում է, և թքած, թե վաղ հայտնաբերում չունենք և ուշացած բուժման պատճառով ունենք մահվան դեպքեր։ Կարևորը անբովանդակ ցուցանիշներ ապահովելն ու գերշահույթ ունենալն է։
Բրա՛վո, ռեկորդակիրնե՛ր»,- գրել է նա:



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն