Հռոմի հարավում հրդեհի պատճառով մասնակի փլուզվել է XIX դարի կամուրջը
Շաբաթ երեկոյան ուժգին հրդեհ է բռնկվել Հռոմի հարավում՝ Ինդուստրիայի կամրջի վրա: Կիրակի La Repubblica թերթի հաղորդմամբ՝ հրդեհի հետեւանքով զոհեր չկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1862-1863 թվականներին կառուցված «Երկաթե կամուրջը», ինչպես այն կոչում են հռոմեացիները, միավորում է Իտալիայի մայրաքաղաքի հարավում Մարկոնի եւ Օսթիենսե շրջանները: Հրդեհի հետեւանքով կառույցի մի քանի մասերն ընկել են Տիբրիս գետը: Տեղի ունեցածի հետեւանքով Օսթիենսեյում բազմաթիվ տներ զրկվել են հոսանքից, ջրից ու գազից:
Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն, դիտարկվում են բոլոր տարբերակները: Ինչպես գրում է պարբերականը, որոշ վկայություններով՝ բռնկումն ի սկզբանե տեղի է ունեցել կամրջի տակ գտնվող շինություններում:
News.am