Պարզվել է Facebook-ի գաղտնիքները հրապարակող կնոջ անձը
Facebook-ի մթերքների գծով նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը խոստովանել է, որ եղել է ընկերության ներքին փաստաթղթերի արտահոսքի աղբյուրը։ Այս մասին նա պատմել է CBS-ի հարցազրույցում։
Հարցազրույցում նա մեղադրել է ընկերությանը հասարակության շահերն արհամարհելու եւ ապատեղեկատվության տարածմանը նպաստելու մեջ՝ հանուն սեփական շահույթի ավելացման։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ Կապիտոլիումի գրոհի նախօրեին Facebook-ն անջատել էր կոնտենտի մոդերացիայի գործիքանին, ինչը նպաստել է կեղծ տեղեկատվության տարածմանը եւ բողոքների հրահրմանը։ Հաուգենի խոսքով՝ դա կարող էր անուղղակիորեն հանգեցնել հունվարի 6-ի գրոհին։
Հաուգենի հրապարակած փաստաթղթերը օգտագործվել են Wall Street Journal թերթի նյութերում, որոնք ուղղված էին Facebook-ի վարկաբեկմանը։ Այսպես, դրանցից մեկում ներկայացվում էին այն հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ Instagram-ը կարող է վնաս հասցնել դեռահաս աղջիկների հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը։
News.am