Երեք մարդ է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին հաղորդել է«Կիոդո» գործակալությունը: Աոմորի եւ Իվատե պրեֆեկտուրաներում տուժել է երեք մարդ: 80 տարեկան մի կին գլխի վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա ընկել է հեռուստացույցը, 70-ամյա մեկ այլ կին վնասվածք է ստացել ընկնելիս, իսկ եւս մեկը վնասել է ուսը, «բռնելով պահարանը», որպեսզի այն չընկնի:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հետցնցումներն այս շրջանում կշարունակվեն եւս մեկ շաբաթ, դրանք հատկապես ուժեղ կլինեն առաջիկա երկու-երեք օրերին: Կառավարությունը վարչապետի գրասենյակին առընթեր ստեղծել է արտակարգ շտաբ: 6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի հյուսիս-արեւելքում գտնվող Իվատե պրեֆեկտուրայի առափնյա շրջանում ժամը 02:46-ին (Երեւանի ժամանակով հոկտեմբերի 5-ին ժամը 21:46-ին): Օջախն ընկած է 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքներ չկան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են 12 պրեֆեկտուրաներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն