Երկրաշարժ Պակիստանում․ կա 20 զոհ, 300-ից ավելի վիրավոր
Պակիստանի Բելուջիստան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ, կա 300-ից ավելի վիրավոր։ Այս մասին հայտնում է Dawn պարբերականը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով տեղի վարչությանը։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 5․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Մոսկվայի ժամանակով 01։01-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարնայ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 20․8 կմ խորության վրա։
1in.am