Աֆղանստանի արևելյան Հոսթ նահանգի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, տուժել է 15 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի և 17 տուժածի մասին:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, կրոնական դպրոցում ձեռքի նռնակ է պայթել: Մի քանի օր առաջ Քաբուլի Ադղահ մզկիթի մերձակայքում տեղի էր ունեցել պայթյուն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն