Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ծառայությունների աշխատանքում խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին:

Facebook-ի խնդիրների մասին տվյալները սկսել են ստացվել Երևանի ժամանակով 22:20-ին: Ամենից շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Իտալիայից, նաև հաղորդվում է Ռուսաստանում խափանումների մասին:

Instagram-ի աշխատանքում խափանումները սկսվել են Մոսկվայի ժամանակով 21:27-ին: Խնդիրների մասին հաղորդում են հիմնականում ԱՄՆ-ում, Գերմանիայում, մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, ինչպես նաև Կանադայում, Իտալիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

Երկուշաբթի տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերն արդեն հայտնել են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումների մասին, որոնք շարունակվել են մի քանի ժամ: Facebook-ի համար դա դարձել է 2008 թվականից ի վեր ամենաերկար անջատումը։ Ընկերության արժեքը բորսայում նվազել է տեխնիկական խնդիրների ֆոնին։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն