Իսրայելը զենք չի վաճառում բռնապետական ռեժիմով Բելառուսին եւ Մյանմային, բայց արտահանման 30%-ը գնում է Ադրբեջան
Իսրայելական ռազմարդյունաբերության արտահանման ծավալը 2020թ. աճել է 15 տոկոսով (7,3 մլրդ դոլարից մինչեւ 8,3 մլրդ դոլար)՝ չնայած աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակին։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը, որի ղեկավար Բենի Գանցը նշել է, որ Իսրայելը զենք չի վաճառել բռնապետական կամ «խնդրահարույց» ռեժիմներով երկրներին։ Դրանց թվում են Բելառուսը եւ Մյանման, տեղեկացնում է «Вести- Израиль»-ը։
«Մենք զենք չենք արտահանել այն երկրներ, որոնք չեն համապատասխանում բարոյականության իսրայելական չափորոշիչներին, եւ այն երկրներ, որտեղ գոյություն ունի ցեղասպանություն»,- հայտարարել է Գանցը։
Նրա խոսքով՝ հարկ է ավելացնել ԱՄՆ ռազմական արտահանման ծավալը ամերիկյան բանակի կարիքների համար։ «Որքան ավելի ընդլայնված լինի մեր արտահանումը, այնքան ավելի էժան կնստի զենքը ՑԱԽԱԼ-ի համար»,- ավելացրել է Գանցը՝ Իսրայելի համար զենքի արտահանման շահավետության մասին պարզաբանման մեջ։
Արտահանման մասին համաձայնագրերի մեծ մասը ստորագրվել է մինչեւ համավարակի սկսվելը։
Արտահանման 44 տոկոսը՝ 800 մլն դոլարի չափով, ուղղվել է Ասիայի, Խաղաղ օվկիանոսի եւ Պարսից ծոցի երկրներ։ Արտահանման 30 տոկոսը՝ Եվրոպայի երկրներ, ներառյալ Ադրբեջանը, որին Իսրայելը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել։ 20 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայի երկրներ, 4 տոկոսը՝ Աֆրիկայի, 2 տոկոսը՝ Հարավային Ամերիկայի երկրներ։
Անցած տարի, ինչպես եւ առհասարակ վերջին տարիներին, ռազմարդյունաբերական արտահանման առյուծի բաժինը (32 տոկոս) բաժին է ընկել հրանոթներին, զինամթերքներին, ռադարներին եւ պատերազմ վարելու էլեկտրոնային միջոցներին։ 26 տոկոսը՝ անօդաչու թռչող սարքերին եւ ինքնաթիռների աերոնավտիկային ու դիտասարքերին։
Նյութը՝ News.am