Իսպանիայի իշխանությունները չգիտեն՝ որքան կտեւի Պալմա կղզում հրաբխի ժայթքումը
Իսպանիայի իշխանությունները չգիտեն՝ որքան կտեւի Պալմա կղզում հրաբխի ժայթքումը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վարչապետը համերաշխություն է հայտնել կղզու բնակիչներին: «Իսպանական գիտության շնորհիվ մենք կարողացանք [ժամանակին] տարհանել շատ մարդկանց»,-ասել նա: «Մենք չգիտենք, թե որքան կտեւի [ժայթքումը]»,-հավելել է Սանչեսը։ Նա կարծիք է հայտնել, որ ժայթքումը դեռ ավարտին չի մոտենում։
Սեպտեմբերի 19-ին կղզում սկսվեց հրաբխի ժայթքում Էլ Պասո բնակավայրի տարածքում: Լավայի հոսքերը ավերել են ավելի քան 1,5 հազար շինություն եւ հասել օվկիանոս, ինչը հանգեցրել է վնասակար գազերի արտանետմանը: Անվտանգության նկատառումներից ելնելով կղզում արդեն տարհանվել է մոտ 7 հազար մարդ, զոհեր չկան:
News.am