Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեթանոլի պարունակությամբ սպիրտից թունավորման հետևանքով 16 մարդ է մահացել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Եկատերինբուրգում մեթանոլի թունավորման հետևանքով 16 մարդ է մահացել։ Գործարարին ձերբակալել են», – ասել է Սվերդլովսկի մարզի հարցերով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագծի համակարգող Դմիտրի Չուկրեևը։

Նա հավելել է, որ սպիրտը ձերբակալվածը վաճառել է Եկատերինբուրգի շուկաներից մեկում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն