Նեպալում առնվազն 88 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւանքներից
Նեպալում վերջին երեք օրն առնվազն 88 մարդ Է զոհվել եւ 30-ն անհայտ կորել սաստիկ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների պատճառով: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Nepal Live Today լրատվական պորտալը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը:
Հրատարակության տվյալներով՝ հոկտեմբերի 21-ին զոհերի թիվն ավելացել Է 11-ով: Ըստ որում հոկտեմբերի 20-ին զոհվել Է 63 մարդ, հոկտեմբերի 19-ին՝ 14 բնակիչ: Նշվում Է, որ 88 հոգուց 27-ը զոհվել Է երկրի արեւելքի № 1 նահանգի Փանթչհարի օկրուգում: Ինչպես հայտնում Է լրատվական պորտալը, հոկտեմբերի 21-ին օդերեւութաբանական պայմանները կսկսեն բարելավվել: Ավելի վաղ հայտնել են Հնդկաստանի հյուսիսում 52 զոհերի մասին մուսոնային տեղատարափ անձրեւների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1in.am