Ատրճանակում մարտական փամփուշտ է եղել. նոր տեղեկություն է հրապարակվել Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից
Ատրճանակում, որից ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է դերասան Ալեք Բոլդուինը, մեկ մարտական փամփուշտ է եղել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղումա նելով ամերիկյան պարբերականին, այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ժամանցի ոլորտի աշխատակիցների արհմիությունից:
«Դերասանը նկարահանումների վայրում պատահաբար կրակել է այդ մեկ մարտական փամփուշտով՝ խոցելով օպերոտորին և ռեժիսորին»,- ասվում է արհմիության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 63-ամյա դերասանի արձակած կրակոցի հետևանքով մահացել ֆիլմի օպերատոր, 42-ամյա Գալինա Հաթչինսը, ինչպես նաև վիրավորում է ստացել ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան: