ԱՀԿ-ն կանխատեսել Է նոր մահացու վիրուսի ի հայտ գալը
Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր Է լինելու, քան այժմյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Կհայտնվի մեկ այլ վիրուս, որն ավելի վարակիչ եւ մահացու Է լինելու, քան այժմյանը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի 74-րդ նստաշրջանի բացմանը:
Կազմակերպության ղեկավարի կարծիքով, հատկապես վիրուսների դեմ պայքարը ցույց Է տալիս, որ պետությունները պետք Է միմյանց հետ համագործակցեն, այլ ոչ թե մրցակցեն: «Փաստի հետ կապված մենք կանգնած ենք ընտրության առջեւ. միահամուռ գործել կամ լինել չպաշտպանված»,-եզրափակել Է Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային ասամբլեան մայիսի 24-ից մինչեւ հունիսի 1-ն անցկացվում Է վիրտուալ ձեւաչափով: Նրա հիմանական թեման պայքարն Է COVID-19-ի համավարակի դեմ եւ նոր գլոբալ արտակարգ իրավիճակների կանխումը առողջապահության բնագավառում: Ասամբլեայի աշխատանքին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած պատվիրակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: