Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին․ սպանված արցախցու եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ (տեսանյութ)
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` պատճառը հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպն է։
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինծառայողների վրա նռնակ է նետել Շուշիի մոտ սպանված հայ երիտասարդ բանվորի եղբայրը. նա տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։