168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:

Մեզ ասացին՝ տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի «Վեստա» խանութում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է:

Մենք նաև դիմեցինք  ՀՀ Ոստիկանություն՝ ցանկանալով ճշտել միջադեպի մանրամասները:

«Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից:

168.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է. քիչ անց կներկայացնենք իրավիճակն այս պահին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն