Կոտայքում BMW-ն մխրճվել է բեռնատարի հետնասմասի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 63-ամյա Գագիկ Սահակյանի վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են: