Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքում 13:00-ից սկսած՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել: 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: 

Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող: Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:   

Factor.am-ը փորձում է պաշտոնական հաստատում ստանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն զանգերը մնում են անպատասխան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն